ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և նշել, որ «Соловьев Live» հաղորդման ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Երևանում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունից ТАСС-ին հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանն իսկապես կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի արած հայտարարությունների առնչությամբ։

«Այո, իսկապես, հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա է հանձնվել։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ»,- հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։

Այսօր ավելի վաղ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ բողոքի նոտա է հանձնվել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազեր դեսպանին: