Կարեւոր չէ, թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Հասարակության համար կարեւոր է, թե ինչ գաղափարներով ենք մենք մասնակցում ընտրություններին: Այն, որ մեր ընտրազանգվածի հիմնական մասը հետաքրքրված է մեր ծրագրով, վկայում է ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրությունը, որտեղ մենք զեկուցեցինք նախորդ տարիներին կատարած աշխատանքի մասին: Կոնֆերանսին հաջորդել է սեմինարը, որին մենք հրավիրել էին նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայցուցիչներին, նրանց հետ քննարկել ենք արդիական խնդիրներ:

Այդ ձեւաչափը խոսում է այն մասին, որ մենք ձգտում ենք դեմոկրատական միջավայրի ստեղծմանն ու կարծիքների փոխանակմանը»,-հայտարարել է կառավարության ղեկավարը: