Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում. Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հայաստանի ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Պետքարտուղարությունում կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Որպես հանդիպման ժամ նշված է տեղական ժամանակով 21:00-ն:
Նշվում է, որ ավելի ուշ նրանց են միանալու պետքարտուղարի տեղակալ Հուկերը, ապա՝ բյուրոյի ավագ աշխատակից Հանրահանը:




























