Հայաստանի Ունիվերսալ վարկային կազմակերպությունների (ՈՒՎԿ) վարկային պորտֆելն աճել է 68,5 տոկոսով եւ հասել 112,8 մլրդ դրամի: Այդ մասին ասվում է Հայաստանի վարկային կազմակերպությունների միության պատրաստած հաշվետվության մեջ:

Այսկերպ, 2011 թվականի արդյունքներով, այդ ցուցանիշը կազմել է առեւտրային բանկերի համախառն վարկային պորտֆելի 8,9 տոկոսը: 2010թ. համեմատ հարաբերակցությունը գրեթե նույնն է մնացել (2010թ. ՈՒՎԿ վարկային պարտֆելը կազմել է 77,3 մլրդ դրամ կամ բանկային համակարգի 10,5 տոկոսը):

Վարկավորման մեծ մասը բաժին է հասնում գյուղատնտեսությանը` 57 տոկոս: Փոքր եւ միջին բիզնեսի եւ սպառողական վարկերի բաժինը կազմում են համապատասխանաբար 29 եւ 14 տոկոս:

Ինչպես նշել են վարկային կազմակերպությունների ներկայցուցիչները, գյուղատնտեսական վարկերի մեծ մասը ֆինանսավորվում է ընկերությունների սեփական միջոցներից:

Ներկայումս Հայաստանում գործում է 32 ՈՒՎԿ, որոնցից 2-ը բանկերի լիզինգային կառուցներ են` ACBA-Leasing եւ Unileasing: