Եվրամիությունը կարող է մինչև փետրվարի 24-ը ներկայացնել հակառուսական պատժամիջոցների հերթական՝ 20-րդ փաթեթը։ Այս մասին հայտնել է Euractiv պորտալը՝ հղում անելով անանուն դիվանագետի։

Ըստ պորտալի տվյալների՝ Ֆինլանդիան և Շվեդիան Եվրահանձնաժողովին կոչ են անում արգելել շքեղության առարկաների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և ռուսական նավթային լցանավերի սպասարկումը, ինչպես նաև կրճատել ռուսական պարարտանյութերի ներմուծման ԵՄ քվոտաները։

Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, տեղեկացրել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցների 20-րդ փաթեթի մշակմանը կձեռնամուխ լինի 2026 թվականի սկզբին։