Իրանական Press TV հեռուստաալիքը բացահայտել է Սիրիա հնարավոր ներխուժման պլանի մասնամասները:

Վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, հեռուստաալիքը հայտնել է, որ «պլանի որոշ մասերը, մասնավորապես, սիրիական ընդդիմությանը Թուրքիայի տարածքում գրասենյակների տրամադրումն արդեն իրականացվել է»:

Աղբյուրի փոխանցմամբ, հետագայում «Վաշինգթոնը Թուրքիային կհանձնարարի զորքերը մտցնել Սիրիա, որպեսզի ներքին հակամարտություն հրահրի եւ քաղաքացիական պատերազմ սադրի` քաղաքացիական բնակչությանն ու ընդդիմությանը զենք մատակարարելով»:

Ըստ այդմ, Իսրայելը նույնպես խաղի մեջ կմտնի եւ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամություն կհայտնի: