Միսնկի փողոցներում ձյան մաքրման աշխատանքներում ներգրավել են հնագույն մասնագիտության տեր կանանց: Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, մարմնավաճառության համար դատապարտված կանանց դատարանները հարկադիր աշխատանքների են ուղարկել:

Ձյունը մաքրելու են նաեւ հարբեցողներն ու կռվարարները: Կոմունալ ծառայությունները որպես աջակցողներ ուղարկելու են նաեւ գործազուրկներին, որոնք հաշվառման են կանգնած զբաղվածության կենտրոններում:

Դե իսկ ցանկը լրացնում են ուսանողները, աշակերտներն ու քաղաքային ձեռնարկությունների աշխատակիցները, հաղորդում է RBC-ն: