Իրանի ազգային օդատիեզերական պարկում ցուցադրված են Իսլամական Հանրապետության ռազմարդյունաբերության գլխավոր նվաճումները` հրթիռներից և ԱԹՍ-ներից մինչև հակաօդային պաշտպանության համակարգեր և ռադիոլոկացիոն կայաններ։
Պարկում ցուցադրված իրանական բալիստիկ հրթիռներից մի քանիսը՝ այդ թվում «Խորամշահ 4»-ն ու «Սեջիլ»-ը, կիրառվել են 2025թ. 12-օրյա պատերազմի ժամանակ. դրանք հաղթահարել են «Երկաթե գմբեթի» պաշտպանությունն ու տարբեր թիրախներ խոցել Իսրայելի տարածքում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարկում ցուցադրված հրթիռների մեջ նաև հիպերձայնային ու ստորջրյա մոդելներ կան, ինչպես նաև հրթիռներ, որոնցով Իրանն արբանյակներ է արձակել տիեզերք։ Այժմ երկրի օդատիեզերական ուժերն աշխատում են կատարելագործված հրթիռներ արտադրելու ուղղությամբ, որպեսզի ավելի հեռու ուղեծիր դուրս բերեն իրանական արբանյակները։
Իրանական ռազմարդյունաբերության այցեքարտերից մեկը հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներն են, որոնք կարող են օդում մնալ մինչև 30 ժամ և հազարավոր կիլոմետրեր հաղթահարել։ Իրանական ԱԹՍ-ների կողքին նաև տարբեր տարիներին խոցված իսրայելական և ամերիկյան անօդաչուներ են ցուցադրված, որոնք կատարելագործելով Իրանը նոր մոդելներ է արտադրել։
Պարկում նաև Իրաք-Իրան պատերազմի դրվագներ են վերարտադրված՝ ցույց տալով, թե ինչ կորուստներ է կրել Իրանի ժողովուրդը եւ ինչպես է սուղ միջոցներով պատերազմել 8 տարի։











