Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» ծրագիրը, եթե գրաքննությունը կրկնվի: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում կայացած ասուլիսում:
Հիշեցնենք, որ խոսքն այն ծրագրի մասին է, որը հեռարձակվել էր փետրվարի 6-ին եւ որի հյուրը հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին էր: Պոզները Կանդելակիին հարց էր ուղղել ընդդիմադիր Նավալնիի եւ ռուսաստանյան հեռուստընկերություններում գրաքննության առկայության մասին:
Ծրագիրն ամբողջությամբ ցուցադվել էր Հեռավոր Արեւելքում միայն`ուղիղ եթեում: Մնացած բոլոր տեղերում թոք շոուն ցուցադրվել էր առանց որոշ հատվածների:
«Եթե նման բան լինի, հնարավոր է ես ասեմ` վերջ, բավական է», իրավիճակը մեկնաբանել է Պոզները` հույս հայտնելով, որ նման բան այլեւս չի լինի: Նա ավելացրել է, որ իր ծրագրերն Առաջին ալիքով հազվադեպ են ենթարկվում գրաքննության:
Պոզները խոստացել է, որ եթե ծրագիրը փակվի, ինքն ասուլիս կհրավիրի եւ կպարզաբանի, ինչ է տեղի ունեցել:




























