Զորավարժություններ նախատեսված չեն։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվել։

«Մենք մեր տարածքում ենք, իսկ Իրանը՝ իր։ Այս պահին սահմանափակումներ չկան, բայց նաև պլանավորված զորավարժություններ չկան», - հավել է Պապիկյանը։

Պատասխանելով դաշնակիցների հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա նշել է. «Մեր հարաբերությունները բաց և թափանցիկ են։ Սակայն ռազմական առումով մենք հույսը դնում ենք մեզ վրա, մեր տնտեսության և բանակի վրա»։