Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկում է փետրվարի 9-ին, որի բացմանը կցուցադրվի Բենուա Ժակոյի «Հաջողություն, իմ թագուհի» ֆրանս-իսպանական ֆիլմը:
Այս տարի հանձնաժողովի նախագահը դարձել է դասական սոցիալական դպրոցի անգլիացի ռեժիսոր Մայք Լին («Գաղտնիքներ եւ սուտ», «Մեծ հույսեր», «Եվս մեկ տարի», «Կյանքի քաղցրությունները» եւ այլ ֆիլմերի ռեժիսոր):
Ժյուրիի կազմում են Ասգար Ֆարհադին (Իրան) եւ Ֆրանսուա Օզոնը (Ֆրանսիա), դերասաններ Ջեյք Ջիլենհոլը («Սապատավոր լեռը»), Շարլոտա Գենսբուրը («Մելանխոլիա») եւ Բարբարա Զուկովան («Լոլա»):
Կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով կներկայացնի «Երկաթե լեդին» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերին:
Մրցութային ծրագրում ներկայացված են 18 ֆիլմեր: Berlinale Special ծրագրի շրջանակներում փառատոնի մասնակիցները կտեսնեն Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը` «Արյան ու մեղրի արանքում»:
Բեռլինալեն կտեւի մինչեւ փետրվարի 19-ը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























