Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նա հայտնել է, որ ախտորոշումը հաստատվել է երկու օր առաջ։ Նա հիվանդությունը նկարագրել է որպես ծանր ընթացք ունեցող։
Ֆերոյանը նշել է, որ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում պահվում են այնպիսի պայմաններում, որ հիվանդանում են կամ նրանց առկա հիվանդությունները վատանում են։
Նա կարծում է, որ Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում և որ նրանք փորձում են նրան կալանքի տակ պահել ցանկացած գնով։
«Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահամանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան նրա նկատմամաբ դա գործում էր բանտային պայմաններում։ Օրինակ Սամվել Կարապետյանը հիմա իր տնից չի կարող զանգել իր տղային, կամ աղջկան և հարցնել, թե ինչպես են, որը որ կարող էր իրականացվել բանտային պայմաններում», - նշել է Ֆերոյանը։
Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում հիվանդացել է երկկողմանի թոքաբորբով․ փաստաբան





























