Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն «անհապաղ» լրացուցիչ պատժամիջոցներ կառաջարկի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Իրանում ցույցերի ճնշման համար։
«Իրանում զոհերի աճող թիվը սարսափ է առաջացնում։ Ես անվերապահորեն դատապարտում եմ ուժի չափազանցված կիրառումը և ազատության շարունակական սահմանափակումը»,- գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։
«Մոտ ժամանակներս լրացուցիչ պատժամիջոցներ կառաջարկվեն բռնաճնշումների համար պատասխանատու անձանց նկատմամբ»,- հավելել է նա։





























