Ամանորին ընդառաջ «Անի կաթնամթերք»-ի Juicinad-ն իր սպառողներին բերել էր հնարավորություն՝ դիմավորելու Նոր Տարին նոր, ժամանակակից էլեկտրական մեքենայով։

2025 թվականի արտադրության Jmev EV3 էլեկտրական մեքենայի խաղարկության երջանիկ հաղթողը Տաշիր համայնքի Նորաշեն գյուղի բնակիչ Էդգար Բաղդասարյանն էր։ Այդ պահն իրական ուրախություն էր Էդգարի և իր ընտանիքի համար։

«Սա իմ առաջին մեքենան է։ Հետևում էի ուղիղ եթերին, և երբ կոդը տեսա, ուրախությանս չէի հավատում։ Ընկերներս ասում էին՝ չի ստացվելու, իսկ ես հակառակը՝ ասացի՝ կտեսնեք, ես կշահեմ այդ մեքենան»,- նշում է Էդգար Բաղդասարյանը։

«Առաջինը գնալու ենք աղջիկ ուզելու։ Հարսանիքը լավ բան է, պետք է լավ բանի համար քշել»,- նշում է Էդգար Բաղդասարյանի հայրը՝ Անդրանիկ Բաղդասարյանը։

Մասնակցելու համար անհրաժեշտ էր գնել սիրելի համով Juicinad ըմպելիքները՝ 1 կամ 1,5լ ծավալով, գտնել շշերի պիտակների վրա փակցված հատուկ անհատական կոդը և ուղարկել Juicinаd-ի Telegram հարթակին։ Խաղարկությունն ունեցավ շատ մեծ արձագանք․ ավելի քան 30.000 մասնակից և ավելի քան 37.000 ուղարկված կոդեր։

Խաղարկության ամփոփումը տեղի ունեցավ hունվարի 10-ին, ժամը 13:00-ին՝ Juicinad-ի Facebook-յան և Youtube-յան ուղիղ եթերում, իսկ հաղթողն ընտրվեց հատուկ ծրագրի միջոցով, որն ուղարկված բոլոր կոդերից պատահականության սկզբունքով գեներացրել է հաղթող կոդը։

«Անի կաթնամթերք»-ը շնորհավորում է Էդգար Բաղդասարյանին այս գեղեցիկ շահումի կապակցությամբ՝ մաղթելով նրան անվտանգ, ուրախ ու նոր հիշողություններով լի ճանապարհներ իր նոր մեքենայով։

Juicinad-ն այս խաղարկությամբ ևս մեկ անգամ ընդգծեց իր կապը սպառողների հետ՝ ստեղծելով ոչ միայն սիրելի համեր, այլ նաև ջերմ ու հիշվող պահեր։

Հետագայում վստահաբար կլինեն նոր խաղարկություններ, նոր շահումներ և շատ ժպիտների նոր առիթներ։

20260112_135520_Original.jpg (55 KB)