Ադրբեջանը արդեն նավթ չունի, որ մեզ բենզին տա, Ադրբեջանից գալիս է ռուսական բենզին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը։

«Ոչ ոք չի ստուգել՝ այդ ինչ բենզին է, որտեղ են բերել։ Ադրբեջանը այսօր էլ ինտենսիվորեն գնում է ռուսական բենզին։ Ադրբեջանը մի հատ նավթա աշխատող գործարան ունի կարծեմ, որը հին է, լավը չի։

Ադրբեջանի նավթն է վերջանում, գազ դեռ ունի։ Ռուսներն էլ ասում են՝ ինչի՞ որոշեցիք բենզինի մի մասը Ադրբեջանի միջոցով ստանալ։ Ու՞ր դուրը դա կգա։ Ոչ մի կապ էլ Ադրբեջանի հետ չի լինի, մի կողմից բենզին է ուղարկում, մյուս կողմից ասում է՝ Հայաստան չպետք է լինի։

Օրական պիտի 800–1000 տոննա վառելիք գա, որ մենք կարողանանք ապրել։ 10 օրը մեկ մի աստավը ի՞նչ է։ Ու դա չի կարող էժան լինել, մոտավորապես նույն գինը պիտի լինի։ Քանի որ երկաթգծով գալիս է Վրաստանից Հայաստան առանց բեռնաթափվելու, այդտեղ մի 5-10% կարող է էժանության պահ կա։

Հիմա ռուսները ջղայնացած են, ոչ թե որ այդ ճամփան օգտագործում են, ասում են՝ այդ ճամփով պիտի գա հենց մեր բենզինը մեր անունով։

Մյուս կողմից, այնպես չի, որ ռուսները վերջնականապես ձեռք են քաշել Ադրբեջանից։ Ռուսները դեռ մտածում են, որ եթե Ադրբեջանի դեմ հարց դրվի՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան, Ադրբեջանը ընտրի Թուրքիան, իրենք ինչ-որ բաներ պիտի ձեռնարկեն»,–ասաց Բագրատյանը։