ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հերթական անգամ դիմել է Իրանում ցուցարարներին։
Մասնավորապես, նա «հայրենասերներին» կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները և հաստատություններ գրավել։
«Պահպանեք մարդասպանների և բռնության հեղինակների անունները։ Նրանք ծանր գին են վճարելու։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Իր գրառման վերջում Թրամփն ավելացրել է «MIGA» հապավումը, որը նշանակում է «Make Iran great again» (Կրկին մեծ դարձնենք Իրանը)։





























