Տոմսկի պալիտեխնիկական ազգային հետազոտական համալսարանը հայ գործընկերների հետ կբացի «Ռենտգենային օպտիկա» լաբորատորիա` 7,5 մլն ռուբլով: Այդ մասին հայտարարել է լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Գոգոլեւը:
Նրա խոսքով` փետրվարի 9-ին Տոմսկ է ժամանում Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Այցի նպատակը Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում «Ռենտգենային օպտիկա» ռուս-հայկական գիտակրթական լաբորատորիայի բացումն է:
«Լաբորատորիայի սարքավորումների համար պահանջվել է 7,5 մլն ռուբլի: Մենք երկու դրամաշնորհ ենք ստացել: Առաջինը` 1,5 մլն ռուբլու չափով, երկրորդը`6 մլն ռուբլու չափով` հայ գործընկերների հետ»,-ասել է Գոգոլեւը` ավելացնելով, որ լաբորատորիայի սարքավորումների տեղադրման աշխատնքներն սկսվել են անցած տարվա նոյմեբերին:
Ըստ բուհի պաշտոնական կայքի` լաբորատորիայի կազմակերպիչներից մեկը` Ալպիկ Մկրտչյանը ոչ միայն կաշխատի լաբորատորիայում, այլեւ հանդես կգա դասախոսություններով:



























