Ռումինիայի նոր վարչապետ, հետախուզության նախկին ղեկավար Միհայ Ռազվան Ունգուրյանուն այսօր` փետրվարի 8-ին, հայտարարել է նոր կառավարություն ձեւավորելու մասին, որտեղ նախորդ կառավարությունից կլինեն 7 նախարարներ:
Ունգույանուն ընդգծել է, որ փոխվել են առանցքային նախարարները: Նոր մարդիկ կգլխավորեն Էկոնոմիկայի, ֆինանսների, ներքին գործերի եւ գյուղատնտեսության նախարարությունները: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարար է դարձել 31-ամյա Բոգդան Դրագան, ԿետելինՊրեդոիուն կվերադառնա արդարադատության նախարարի պաշտոնին, հաղորդում է Reuters-ը:
Ընդդիմությունը հայտարարել է, որ բոյկոտելու է խորհրդարանում նոր կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը, սակայն իշխող կոալիցիան ունի բավարար թվով ձայներ, որպեսզի կառավարությանը վստահություն հայտնի:
Հիշեցնենք, որ Ռումինիայում փետրվարի 6-ին ցրվել է կառավարությունը: Վարչապետ Էմիլ Բոկան հրաժարական է տվել բողոքի ակցիաներից հետո:




























