Հունվարի 14-ին` ժամը 04։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել գազի արտահոսք: 

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները փակել են «Vaz» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև դադարեցրել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։