Արաբական պետությունները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, խնդրել են ԱՄՆ կառավարությանը ձեռնպահ մնալ Թեհրանին հարվածելուց, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին։

Երկրները այս հայտարարությունն արել են Վաշինգտոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն զգուշացրել է, որ պետք է պատրաստ լինի Իրանին հարվածելուն։

WSJ-ն հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի, Օմանի և Քաթարի ներկայացուցիչները Սպիտակ տանը հայտնել են, որ իրանական ռեժիմը տապալելու փորձը կհանգեցնի խռովությունների նավթի շուկաներում և, ի վերջո, կվնասի ԱՄՆ տնտեսությանը։ Երկրները վախենում են, որ Իրանին հարվածները կարող են խաթարել նավթատարների տեղաշարժը Հորմուզի նեղուցով։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները վստահեցրել են Թեհրանին, որ չեն մասնակցի հնարավոր հակամարտությանը և թույլ չեն տա Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց օդային տարածքը Իրանին հարվածներ հասցնելու համար։

Սաուդյան Արաբիայի, Օմանի և Կատարի իշխանությունները չեն արձագանքել լրագրողների մեկնաբանությունների խնդրանքներին։