Հայտնի մոդելավորող Օլգա Ռուսանը հարսանեկան զգեստների իր հավաքածուն ցուցադրելու է հրավիրել Ռուսաստանի շոու բիզնեսի ամենահայտնի չամուսնացած կանանց:
Հավաքածուն ցուցադրելու են Անաստասիա Վոլոչկովան, Աննա Սեմենովիչը, Վալերիա Լանսկայան, Պոլինա Գագարինան, Եկատերինա Գորդոն, Վիկտորյա Լոպիրեւան, Եկատերինա Վոլկովան, Դանա Բորիսովան:
Նրանք փորձում են զգեստները եւ պատասխանում, թե ինչու են ընդգրկվել «հայտնի չամուսացած կանանց» ցուցակում:
Մասնավորապես` Անաստասիա Վոլոչկովան լիովին կարող էր պաշտոնապես ամուսնանալ գործարար Իգոր Վդովինի հետ, չհաշված` բազմաթիվ այլ երկրպագուներին, որոնց շարքում էին նաեւ ուկրաինացի միլիարդատերեր: Սակայն նրան դուր է գալիս միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում գտնվել, այդ իսկ պատճառով էլ նա իր բլոգում հրապարկում է ինտիմ լուսանկարները:
Աննա Սեմենովիչը թաքցնում է իր փեսացուին: Նա ասել է, որ չի ամուսնանում կարիերայի պատճառով: Չէ որ ստիպված կլինի երեխա ունենա, եւ այդ դեպքում` հաջողություն բեմական կյանք:
Դերասանուհի Վալերիա Լանսկայան չեղյալ է համարել պրոդյուսեր Անտոն Կալյուժնիի հետ ամուսնությունը: «Մենք ծրագրում էինք հարսանիք անել այս ձմեռ, սակայն ինձ մոտ մի ծրագիր ի հայտ եկավ, որից հնարավոր չէր հրաժարվել»: Եվ հիմա նա կրկին միայնակ է:
Նախկին «Միս Ռուսաստան» Վիկտորիա Լոպիրեւան էլ հիմա ավելի խելացի է դարձել եւ չի ցանականում, որ նրան որպես մատչելի շիկահեր ընդունեն:




























