ԱՄՆ-ի բոլոր գործողությունները նպատակ ունեն պատրվակ ստեղծել` Իրանի գործերին ռազմական միջամտության համար, սակայն Վաշինգտոնը ձախողվելու է: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի երևակայությունները և քաղաքականությունը հիմնված են վարչակարգի փոփոխության վրա, իսկ պատժամիջոցները, սպառնալիքները, կազմակերպված անկարգությունները և քաոսը ծառայում են որպես ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելու միջոց», - ասված է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:

Իրանական առաքելությունից նշել են նաև, որ «այս սցենարն արդեն բազմիցս ձախողվել է»: