Թաիլանդում շինարարական կռունկն ընկնելու է ուղևորատար գնացքի վրա, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 22 մարդ և ևս 55-ը վիրավորվել է, հաղորդում է Manager Online թերթը։
Պարբերականի տվյալներով՝ գնացքում ընդհանուր առմամբ եղել է 190 ուղևոր:
Ավելի վաղ Khaosod թերթը հայտնել էր 10 զոհի և 40 վիրավորի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել թագավորության հյուսիս-արևելքում գտնվող Նաքոն Ռատչասիմա նահանգում: Գնացքն ընթանում էր Բանգկոկ-Ուբոն Ռատչաթանի երթուղով: Բախման հետևանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից և հրդեհվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունների աշխատակիցները, որոնք փորձում են դուրս բերել արգելափակված ուղևորներին:





























