ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները անմիջական իրավական պատասխանատվություն են կրում Իրանում իրենց գործողությունների հետևանքով անմեղ քաղաքացիական անձանց մահվան համար։ Ակս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Աբուկար Դահիր Օսմանին ուղղված նամակում։
«Հայտարարությունը, որն այսօր բացահայտորեն արել է ԱՄՆ նախագահը [Դոնալդ Թրամփը]՝ կոչ անելով «գրավել հաստատությունները», պետք է ընկալել 2025 թվականի հունիսին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մղված 12-օրյա ագրեսիվ պատերազմի ձախողված արդյունքների համատեքստում, ինչպես նաև որպես իշխանափոխությանն ուղղված ավելի լայն կուրսի անբաժանելի մաս։ Այդ կուրսն իրականացվում է առավելագույն ճնշման արշավի, անօրինական միակողմանի պատժամիջոցների խստացման, սոցիալական և տնտեսական ոլորտներում նպատակաուղղված ապակայունացման և երիտասարդներին Իրանի կառավարության դեմ գործողությունների դրդելու միջոցով», - նշել է Իրավանին: «ԱՄՆ-ն և իսրայելական ռեժիմը ուղղակի և անվիճելի իրավական պատասխանատվություն են կրում անմեղ քաղաքացիական անձանց, հատկապես երիտասարդների մահվան համար, որը դրա հետևանքն է»:
Թրամփն ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Truth Social սոցիալական ցանցում Իրանում անկարգությունների մասնակիցներին կոչ էր արել գրավել պետական հաստատությունները: Նա հայտարարել էր, թե «օգնությունն արդեն ճանապարհին է», սակայն չէր հստակեցրել, թե հատկապես ինչ նկատի ունի:





























