Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հրթիռային ուժերը լիովին պատրաստ են պատասխանել ցանկացած թշնամական գործողության։ Այս մասին գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Այսօր Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում բրիգադի գեներալ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ հրթիռների արտադրությունն ընդլայնվել է, 12-օրյա պատերազմի ընթացքում կրած բոլոր վնասները լիովին վերականգնվել են, ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ և ունակ են վճռական պատասխան տալ Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից։





























