Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, այսօր` փետրվարի 8-ին, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 10 մարդ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը, ավտոմեքենա է պայթեցվել, որը կայանված է եղել Muna հյուրանոցի մոտ:
«Ներկա պահին մենք հայտնաբերել ենք 10 մարդու մարմին, եւս 34 մարդ վիրավոր է: Վիրավորների շարքում դեռ ոչ մի պատգամավոր չի հայտնաբերվել: Զոհերի թիվը կարող է աճել»,-ասել է ոստիկանության սպա Հասան Ալին:
Նշենք, որ Սոմալիի իշխանությունը վերահսկում է մայրաքաղաք Մոգադիշոն եւ հարակից շրջանները, իսկ երկրի մյուս շրջաններում իշխում են տարբեր ինքնահռչակ կազմավորումներ, այդ թվում տեղական կլաններ ու արմատական իսլամիստական շարժումներ:




























