Ուգանդայի խորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Բահատին պահանջում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց համար մահապատիժ նախատեսող օրենք ընդունել:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, Բահատին նման օրինագիծ առաջարկել էր 2009թ-ին, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո ստիպված էր եղել ետ կանչել իր նախաձեռնությունը:
Հիմա նա նորից պահանջում է քվեարկության դնել իր օրինագիծը` պնդելով, որ նույնասեռականությունը սպառնալիք է ընտանեկան արժեքների համար:
Միաժամանակ նշվում է, որ այսօր եվրոպական մի շարք երկրներում շատ են բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող նույնասեռականները: Օրինակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն Գերմանիայի արտգործնախարար Գիդա Վեստերվելեն, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայտը, Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Օսլոյի քաղաքապետ Երլինգ Լաեն:
Եթե Բահատիի առաջարկն ընդունվի, հավանաբար, պետք է սպասել, որ, օրինակ, Գերմանիայի արտգործնախարարի Ուգանդա կատարած այցը նրա համար ճակատագրական կլինի:




























