Բուրկինա Ֆասոյի նախկին նախարար Իոլանդա Վիվիան Կոմպաորեն սպանվել է Ուագադուգուի իր տանը։ Դատական մարմինները հետաքննություն են սկսել և կոչ են արել բոլոր վկաներին դիմել ոստիկանություն։ Այս մասին հայտնել է Africanews տեղեկատվական պորտալը՝ հղում անելով դատախազությանը։

Պաշտոնական անձանց տվյալներով՝ Կոմպաորեի մարմինը հայտնաբերվել է շաբաթ օրը՝ իր տանը։ Դեպքի վայրում հայտնաբերված ապացույցները մատնանշում են, որ նա սպանվել է։

Կոմպաորեն ազդեցիկ դեմք է եղել նախագահ Բլեզ Կոմպաորեի օրոք, ով իշխանության ղեկին է եղել 1987-ից 2014 թվականներին։ Լինելով Հյուսիսային նահանգի նախկին նահանգապետ և նախկինում իշխող «Կոնգրես հանուն ժողովրդավարության և առաջընթացի» կուսակցության խորհրդարանի անդամ՝ նա զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ, այդ թվում՝ տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։ Նա նաև գլխավորում էր Ազգային ժողովի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովը։

Բլեզ Կոմպաորեի կառավարությունը տապալվել է 2014 թվականի ժողովրդական ապստամբության արդյունքում, իսկ նախկին նախագահը փախել է Կոտ դ'Իվուար։