Թաիլանդում ուղևորատար գնացքի վրա շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 67 մարդ։ Այս մասին հայտնել է Khaosod թերթը։

Ճշտված տվյալների համաձայն՝ վթարի պահին գնացքում եղել է 171 ուղևոր։ Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհի մասին։ Փրկարարները որոնում են ևս չորս ուղևորի, որոնք անհետ կորած են համարվում։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան թագավորության հյուսիս-արևելքում գտնվող Նաքոնռատչասիմա նահանգում։ Գնացքն ընթանալուց է եղել Բանգկոկ-Ուբոնռատչատանի երթուղով։ Կռունկի ընկնելու հետևանքով կազմը դուրս է եկել ռելսերից և հրդեհվել։