Գաբոնում եւ Հասարակածային Գվինեաոյւմ ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց Զամբիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով հաղթեց Գանայի թիմին: Առաջին խաղակեսում Ասամոա Գյանը չկարողացավ 11 մետրանոցից գրավել Զամբիայի հավաքականի դարպասը:

Եզրափակիչում Զամբիայի մրցակիցը կլինի Կոտ դ`Իվուար - Մալի զույգի հաղթողը:

Աֆրիկայի գավաթ, կիսաեզրափակիչ

Զամբիա - Գանա` 1:0

Գոլ` Մայուկա, 78

Հեռացում` Բոատենգ, 84 (Գանա)