ԱՄՆ պաշտպանության նախարարությունն սկսել է վերլուծել սիրիական բանակի հնարավորությունները` այդ երկրի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, աշխատանքներն առայժմ նախնական բնույթ են կրում եւ իրականցվում են «ամեն դեպքի համար», որպեսզի գեներալները մշտապես ինչ-որ բան ունենան Օբամային առաջարկելու:
Պենտագոնը պետք է կազմի հրամանատարական ուժերի տրամադրության տակ գտնվող ուժերի ցանկը, իրականացվելիք խնդիրները, ինպես նաեւ հնարավոր գործողությունների ժամանակ ռիսկերն ու սպառնալիքները:
Նշենք, որ վերլուծության շրջանակում դիտարկվում է գործողությունների լայն սպեկտր` մարդասիրական օգնության ցուցաբերումից մինչեւ ընդդիմադիր խմբերի աջակցություն:




























