Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է պատրաստվում և հույս ունենք, որ այն կստորագրվի այս տարվա ընթացքում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Նա տեղեկացրել է, որ ներկայումս կողմերը մտքեր են փոխանակում փաստաթղթի տեքստի շուրջ։ Դեսպանն ընդգծել է բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Դեսպանը հայտնել է նաև, որ Իրանի փոխարտգործնախարարը վերջերս արդյունավետ բանակցություններ է անցկացրել Երևանում։ Շիրգոլամին պարզաբանել է, որ այցի նպատակն է եղել հստակեցնել 2026 թվականի երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը, ինչպես նաև պլանավորել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը։











