Իսրայելի կառավարական գլխավոր ինքնաթիռը՝ «Սիոնի թևը» լքել է երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է The Times of Israel պարբերականը։

Օդանավը թռիչք է կատարել Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» ռազմական ավիաբազայից և ուղղություն վերցրել դեպի Միջերկրական ծով։ Այս թռիչքի պատճառները չեն հստակեցվում. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հնարավոր արտասահմանյան այցերի մասին ոչ մի բան այս պահին չի հաղորդվել։

Ինչպես նշում է The Times of Israel-ը, ինքնաթիռը նախկինում լքել էր Իսրայելի օդային տարածքը՝ սպասելով Իրանի հնարավոր հարվածներին: 2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Իրանին, ինչից հետո ինքնաթիռը լքել է երկիրը՝ թռիչք կատարելով Բեն Գուրիոն օդանավակայանից: Դրանից առաջ՝ նույն թվականի ապրիլի 13-ին, Իրանի կողմից սպասվող հրթիռային հարձակումից կարճ ժամանակ առաջ, «Սիոնի թևը» լքել է «Նևատիմ» ավիաբազան, որը, ի վերջո, հարված է ստացել իրանական հարվածից: