TRIPP-ի փաստաթուղթը կարդալով մեր մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի խորացել են։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Մասնավորապես երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հայ-ադրբեջանական փաստաթուղթը, այս իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես եռակողմ փաստաթուղթ, մենք ասացինք՝ լավ, եթե բացվում է ճանապարհը, միջանցքը, Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, բայց Հայաստանի ապաշրջափակման խնդիրը այս փաստաթղթով չի լուծվում։ Եթե դուք նայեք, այստեղ որևէ ակնարկ չկա նրանում, որ Հայաստանի ապաշրջափակումը վերացվում է։ Կար հստակ որոշակի էություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ։ Երբ այս վերջին երկու-երեք ամիսը Հայաստանը Ադրբեջանի միջով սկսեց ստանալ ցորեն, մի քիչ մի բուռ, մեծամասամբ չորրորդ կարգի և բենզին, մասնակի տրանզիտի իրավունք է տրամադրվել Հայաստանին, որովհետև դուք տեսնում եք Հայաստանի միայն ներմուծում է, ոչ մի բան չի արտահանում։
Այստեղ եկավ այն, ինչը ասում էինք, որ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել։
Մենք նույնիսկ համեմատում էինք Փաշինյանի 2001 թվականի հայտնի հոդվածի հետ, որտեղ ասում 2001 թվականի հայտնի հոդվածի հետ, որտեղ ասում էր, որ միջանցք չտրամադրելը հայի չհուզողության հետևանք է, միջանցք կտրամադրենք, պետք է թուրքերին, պետք է ամերիկացիներին փոխարենը փող ստանանք։ Այս թուղթ էլ ես դրա մասին էլ խոսում է»,–ասաց նա։
Խաչատրչյանի խոսքով, եթե մենք ուզում ենք տարածաշրջանի բոլոր կապողիների ապաշրջափակում, ապա ոչ միայն Ադրբեջանը պետք է Մեղրիի միջով Նախիջևանի հետ կապ ստանա, այլև Հայաստանը պետք է Նախիջևանի միջով անխոչընդոտ անցում ստանա, միանա Արարատի մարզի հետ. «Իջևան-Ղազախ ճանապարհը պետք է բացվի, նաև դեպի արևմուտք, որովհետև Թուրքիան էլ իր ճանապարհների բացումը, հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ հայկական աղբյուրները նշում էին, որ սպասում են ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան. «Եթե այսպիսի թուղթ պետք է ստորագրվեր, տրամաբանական էր դա կապել փոխնախագահի այցի հետ, հիմա Արարատ Միրզոյանը գնացել, ստորագրել է, արդյո՞ք Ջեյ Դի Վենսի այցը էլի օրակարգում է, թե չէ և էլ ինչ պետք է ստորագրեն։ Ես հույս ունեմ, որ այս ստորագրման արարողության և քննարկումների ժամանակ իրանական հարցը չի արծածվել, որովհետև դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել։
Ստեղծման օրվանից Հայաստանի իշխանությունները կարողացել են աշխատանքային, բարեկամական հարաբերություններ ապահովել թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական Միության, թե Ռուսաստանի և թե Իրանի հետ։ Մեր ամենածանր, ամենասև զգուշացումը կամ մտահոգությունը, որ մենք ունենք, դա այն է, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի պահի դրվի հստակ երկնտրանքի առաջ՝ կամ-կամ։ Այս դեպքում մենք իրոք շատ-շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։











