Աշխարհի 20 ամենահաջողակ սուպերմոդելների ընդհանուր կարողությունը կազմում է 579 մլն եվրո: Այս թիվը ներկայացրել է բրիտանական The Daily Mail պարբերականը` կազմելով աշխարհի 20 ամենահարուստ մոդելների ցանկը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է բրազիլացի Ժիզել Բունդհեն` պոդիումի աշխատանքը հաջողությամբ համատեղելով սեփական բրենդների` Ipanema-ի եւ Sejaa-ի զարգացման հետ: Բացի այդ, գեղեցկուհին ունի իր հյուրանոցը Բրազիլիայում: Արդյունքում նրա կարողությունը հասնում է 96 մլն եվրոյի: Երկրորդ տեղում է ամերիկուհի Թայրա Բենքսը` 57 մլն եվրո, երրորդ տեղն զբաղեցնում է Քրիստի Բրինկլին` 51 մլն եվրոյով:
Ամենահարուստ քսան սուպերմոդելների ցուցակը հետեւյալն է.
1. Ժիզել Բունդհեն (96 մլն եվրո)
2. Թայրա Բենքս (57 մլն եվրո)
3. Քրիստի Բրինկլի (51մլն եվրո)
4. Քեյթ Մոս (50 մլն եվրո)
5. Հայդի Կլում (45 մլն եվրո)
6. Էլ Մակֆերսոն (38 մլն եվրո)
7. Կլաուդիա Շիֆեր(35 մլն եվրո)
8. Նաոմի Քեմփբել (31 մլն եվրո)
9. Միլա Յովովիչ (23 մլն եվրո)
10. Ադրինա Լիմա (22 մլն եվրո)
11. Դարյա Վերբովա (19 մլն եվրո)
12.Հելենա Քրիսթենսոն (18 մլն եվրո)
13. Նատալյա Վոդյանովա (15 մլն եվրո)
14. Դաուտցեն Կրեզ (13 մլն եվրո)
15. Եվա Հերցիգովա (13 մլն եվրո)
16. Քրիսթի Թերլինգտոն (11 մլն եվրո)
17. Լինդա Եվանգելիստա (11 մլն եվրո)
18. Սինդի Քրոուֆորդ (11 մլն եվրո)
19. Կարոլին Մերֆի (10 մլն եվրո)
20. Սթեֆանի Սեյմուր (10 մլն եվրո)




























