Թուրքմենստանի առափնյա ծառայությունները այսօր՝ հունվարի 14-ին, SOS ազդանշան են ստացել աղետի մեջ գտնվող իրանական Rona բեռնատար նավից, հայտնել են Թուրքմենստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ հայտարարության՝ Թուրքմենստանի արտակարգ իրավիճակներին արձագանքման և կանխարգելման համար պատասխանատու պետական մարմինները, միջազգային ծովային կանոնակարգերին համապատասխան, ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ փրկարարական միջոցառումները։
«Ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում նավի վրա գտնվող բոլոր 14 մարդիկ փրկվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փրկվածներն Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ են։
Թուրքմենական կողմն այժմ իրականացնում է միջազգային կանոնակարգերով նախատեսված համապատասխան ընթացակարգերը»,- նշված է հայտարարության մեջ։





























