Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դուրս գալով այսօր Բաքվի գերությունից վերադարձած և հիվանդանոց տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի մոտից։
«Այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։ Գիտենք, որ նա ուներ սրտային քրոնիկ վիճակ, այդպիսով մենք պետք է նաև հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմն արդեն հետագա բուժման ընթացքի մասին որոշում կկայացնի»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում․ «Կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու։ Այս պահին ամեն ինչ լավ է։ Այս պահին նա նորմալ վիճակում է։ Ասել է՝ որ Հայաստանում եմ՝ լավ եմ։ Բոլորն անհրաժեշտ հետազոտությունը, մասնագիտական խորհրդատվությունը կստանան, եթե կլինի կարիք հետագա բուժման հետ կապված, ապա ընթացիկ կկազմակերպենք։ Նրանք վիճակը բավարար է, որևէ լուրջ խնդիր չունեն»։











