Բաքվի գերությունից այսօր վերադարձած Վագիֆ Խաչատրյանի քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցումա ասաց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն է Միքայել Ադամյանը։

«Պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն։ Ստեփանակերտում պարբերաբար ստուգվել է, հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այժմ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ և ըստ վիճակի կհասկանանք»,- ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ Խաչատրյանին էր այցելել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։