Ռուսաստանում տնտեսական եւ քաղաքական կայունություն կարող է ապահովել միայն Պուտինն ու նրա թիմը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ այդ գործոնները նկատելիորեն ազդում են Հայաստանի բարեկեցության եւ կայուն զարգացման վրա:

«Պուտին նախագահը համապատասխանում է Հայաստանի շահերին: Սա իմ անձնական կարծիքն է, եւ, հուսով եմ, Ռուսաստանի կառավարության ղեկավարը մարտին կայանալիք ընտրություններում կհաղթի»,-նշեց նա: