Սաուդյան Արաբիան երաշխավորել է Թեհրանին, որ իր տարածքը և օդային տարածքը չեն օգտագործվի Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու համար, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն։

Սաուդյան կառավարությանը և զինվորականներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Էր-Ռիադը ուղղակիորեն տեղեկացրել է Իրանին, որ չի մասնակցի իր դեմ որևէ ռազմական գործողության, և որ թագավորության տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվի նման նպատակներով։

Հունվարի 13-ին The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան, Օմանը և Կատարը զգուշացնում են Միացյալ Նահանգներին Իրանի դեմ հարված չհասցնելու մասին։

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում գտնվող ԱՄՆ դաշնակիցներն ու քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։