Նավթի գները կտրուկ անկում են ապրել հինգշաբթի առավոտյան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններից հետո, որոնք որոշ չափով մեղմացրել են Իրանի վրա ամերիկյան անխուսափելի հարվածի վերաբերյալ մտավախությունները։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 2.15 դոլարով (3.23%)՝ մեկ բարելի համար հասնելով 64.37 դոլարի: Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 1.05 դոլարով (1.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.52 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 2.03 դոլարով (3.27%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.99 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը բարձրացել է 0.87 դոլարով (1.42%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.02 դոլարի։





























