Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել խուսափել դեպի Իսրայել բոլոր ոչ անհրաժեշտ ուղևորություններից։ Ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Ներկայումս ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ դեպի Իսրայել ցանկացած ուղևորությունից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Համապատասխան հանձնարարականը հրապարակվել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։

Իրանում դեպքերը սկսվել են դեկտեմբերի 29-ին՝ ռիալի փոխարժեքի կտրուկ անկմամբ պայմանավորված փողոցային բողոքի ակցիաներից հետո և տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Իշխանությունները հայտնել են իրավապահ մարմինների շուրջ 40 աշխատակցի զոհվելու մասին։ Հունվարի 8-ից, Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի խոսքով, ցուցարարների շրջանում հայտնվել են զինված ահաբեկիչներ։

Իրանի ղեկավարությունը անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը բարդել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունը: