«Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշել է Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Միաժամանակ, դատարանը որոշել է գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։

«Գոնե մի լավ լուր»,- նշել է փաստաբանը։

Նշենք, որ 18-ամյա տղային իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։