Թեհրանը ստեղծել է «Չինաստանի մեծ ֆայրուոլի» (Firewall, մուտքային/ելքային թրաֆիկը վերահսկող և զտող՝ չարտոնված և վտանգավոր (ծրագրային կամ սարքային) միացումներն արգելափակող ցանցային անվտանգության համակարգ. պաշտպանում է համակարգիչներն ու ցանցերը կիբեռսպառնալիքներից, հարձակումներից և վնասակար ծրագրերից -խմբ.) իրանական համարժեքը, որն արդեն գործարկվել է պետական ​​​​մարմինների համար, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» թելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի, խոսքը ազգային ինտերնետային ցանցի մասին է, որը Չինաստանի մոդելով  նախատեսված է երկիրը մասամբ կամ ամբողջությամբ անջատելու համաշխարհային համացանցից։

«Նպատակն է կանխել իսրայելական Մոսադի և ամերիկյան ԿՀՎ-ին առնչվող քարոզչության և գործողությունների ազդեցությունը, որոնք օգտագործվում են բողոքի ցույցեր և հեղաշրջման փորձեր հրահրելու համար։

Իրանն այս համակարգը մշակել է ավելի քան մեկ տասնամյակ՝ իբրև վերահսկվող ներքին համացանց։

Այն պետական ​​​​հաստատված ծառայություններին՝ տեղական որոնողական համակարգերին, հաղորդագրությունների հավելվածներին, քարտեզներին, բանկային հարթակներին և պետական ​​​​մեդիային հնարավորություն կտա  գործել՝ միաժամանակ կտրելով կամ խիստ սահմանափակելով համաշխարհային համացանցի մուտքը», - գրում է ռեսուրսը։