Քանի որ բողոքը վերաբերում է լիցենզիայից զրկմանը, դատարանը պետք է որոշում ընդունի հայցի վերաբերյալ երկու ամսվա ընթացքում։ Այս մասին փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է լրագրողների հետ հարցազրույցում՝ հունվարի 15-ին, «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի» գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրմկանն առնչությամբ դատական նիստից հետո։
Նա հիշեցրել է, որ ՓԲԸ-ն ունի երկու բաժնետեր, որոնցից երկրորդն օտարերկրյա ներդրող է, որը հայց է ներկայացրել Արբիտրաժային դատարան։
«Արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել, որը կառավարությունը հրաժարվում է կատարել։ Դա հարված է Հայաստանի ներդրումային գրավչությանը»,- նշել է Օրբելյանը։
Մեկ այլ փաստաբան՝ Վարդան Ալոյանը տեղի ունեցողն ակնհայտ քաղաքական գործընթացի արդյունք է որակել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը թե՛ լիցենզիայից զրկման նախաձեռնումը, թե՛ հետագա գործընթացն անօրինական է անվանել։
Նա նկատել է, որ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը էլեկտրաէներգիայի անջատումների հիման վրա նախաձեռնել է լիցենզիաիայից զրկման գործընթացը, սակայն ինքը վերջերս հայտարարել է, որ այդ երևույթում ոչ մի անսովոր բան չկա։
Ղազինյանի կարծիքով՝ թե՛ Պետրոսյանը, թե՛ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վախենում են դատարան ներկայանալ, որովհետև գիտակցում են վտանգը, որ հանրությունն իմանալու է բոլոր անօրինականությունների մասին։
Նրա գնահատմամբ՝ հանձնաժողովը երբեք նման իրավիճակում չի եղել, և դա ևս մեկ նշան է, որ պետությունը փլուզվում է։
Նա անհեթեթ է անվանել Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, ըստ որոնց էլեկտրաէներգիայի վերջին անջատումների մեղավորն ընկերության նախկին ղեկավարությունն է։











