Մոսկվայում ինքնասպան է եղել Աշխատանքի նախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարը. մահից առաջ գրած նամակում նա մեղադրել է կնոջը, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

«Մահից առաջ գրած նամակում  նա մեղադրել է կնոջը տեղի ունեցածի համար»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Ընթանում են նախաքննական ստուգումներ։

Սկլյարին այսօր՝ հինգշաբթի, գտել են մահացած՝ Նոր Մոսկվայում գտնվող իր տանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Վարչապետ Միխայիլ Միշուստինը 2022 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատել էր Սկլյարին՝ վերջինիս խնդրանքով։ Նախարարությունում Սկլյարը վերահսկում էր տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ինչպես նաև էլեկտրոնային ձևով պետական ծառայությունների մատուցումը։