Նախօրեին Երևանի Գյուրջյան փողոցում երկու ոստիկանների վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալներi կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատաի) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։
2 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նունվարի 15-ին, մարտական ֆիլմ հիշեցնող հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որ վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին, այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։
Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիայի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։
Վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։
Ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։





























