Հունվարի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է ձյուն, իսկ ուշ երեկոյան ձյուն կտեղա մարզերի մեծ մասում, որը կշարունակվի հաջորդ 3 օրերին։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին գիշերվա ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ -1+1։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -4-7, 

Լոռիում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1-4,

Տավուշում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1+2,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -4-7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  -6-10, ցերեկը՝ 0-3,

Արարատում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0+2, 

Արմավիրում գիշերը՝ -5-7, ցերեկը՝ 0+2, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0-3։