Ողջունում ենք Ադրբեջանում պահվող չորս հայերի ազատ արձակումը։ Սոցցանցերում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը։
«Դա մեծ քայլ է առաջ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հարաբերություններում հետագա դրական քայլերին»,- նշել է նա։




























