Խոշտանգել են 14–ամյա արցախցի տղայի։ Այս մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Շքամուտքից դուրս գալիս հարձակվում են ոստիկանները նրա վրա եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով եւ բռնություն կիրառելով՝ տանում ոստիկանության Մասիվի բաժին։ Երեխան բաժնում էր առանց հոգեբանի, իսկ ծնողը տեղեկանում է դեպքի մասին մի քանի ժամ անց։ Երեխային բաց են թողել, սայկայն նա ծանր հոգեվիճակում է, հոգեբանի կարիք ունի»,– ասել է փաստաբանը։